Posted in Մեդիալրագրություն

Հանդիպում ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ

Հոկտեմբերի 26ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր էր այցելել ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Նախարարը շրջել է Արևմտյան դպրոցում և Մայր դպրոցում: Շրջայցից հետո տեղի է ունեցել ասուլիս կրթահամալիրի կարմիր դահլիճում: Հնչել են հարցեր, թե ինչպես են վերաբերվում այն փատին, երբ սփյուրքահայ սովորողները կարողանում են գրել միայն արևմտահայերենով, բայց նրանք պարտավոր են հանձնել քննություն հայոց լեզվից՝ արևելահայերենով: Նախարարը պատասխանեց, որ այդ հարցը այժմ քննարկում են նախարարությունում, և հարցում ընդգրկվելու է կրթության նախարարը՝ Արայիկ Հարությունյանը: Հայրապետյանը ցանկացավ հանդիպել կրթահամալիրի սովորող՝ Կառլեն Գասպարյանին, քանի որ տարիներ առաջ նա օգնել է Կառլենին, իրականացնել երազանքը՝ հանդիպել հայ ֆուտբոլիստ հենրիկ Մխիթարյանին:Նախարարը նաև սովորողներից մեկի խնդրանքով պատմեց, թե ինչն է հավանել մեր կրթահամալիրում: Պարզվում է Հայրապետյանը հենց առաջին հայացքից հավանել է մեր տնօրենի անմիջական ու սիրալիր մոտեցումը սովորողների ու աշխատակիցների նկատմամբ: Նա խոսեց նաև բաց ու թափանցիկ աշխատաոճի առավելությունների մասին, որը ավելի ակնհայտ է դառնում թափանցիկ պատերի ու անպատնեշ տարածքների շնորհիվ:

1 thoughts on “Հանդիպում ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ

Թողնել մեկնաբանություն