Posted in Դիջիթեք

Ճամբարային հաշվետվություն

thumbnail_20170117_113726Արդեն 2-րդ շաբաթն է, ինչ ես և Սերոբյան Տիգրանը ընդունում ենք Դիջիթեքյան հայտերը, որը առ այսօր շարունակվում է: Ես հրապարակել եմ  70 հայտ: Հետաքրքիր աշխատանք է կայքի վարիչ աշխատելը, որովհետև բոլոր նյութերը առանձին-առանձին ուսումնասիրում ենք: Ճամբարի երկրորդ շաբաթը մենք գնացինք սահադաշտ և Տաշիր պիցցա:Հետաքրքիր օր ունեցանք: Երբ որ մեր ջոկատավարը՝ընկեր Հերմինեն, ինձ և Տիգրանին տեսանկահարանում էր, պտտվելու պահին ես ընկա: 5 օր շարունակ գիտագործնական հավաքի ուղիղ եթերը, մենք ենք ապահովել:Գնացել ենք ագարակ և կինոթատրոն, բայց կինոթատրոն ես չգնացի: Հյուսիսային դպրոցում իրականացրել ենք նաև Ժամ-ժամացույց նախագիծը: Դիջիթեքի հայտերը ընդունելու համար, պատրաստել ենք չատ, որի միջոցով կարողացել ենք խմբային աշխատել: Շարունակվում է Դիջիթեքյան հայտերի ընդունումը: Շտապե՜ք: Գալիս է վերջնաժամկետի օրը:

1 thoughts on “Ճամբարային հաշվետվություն

Թողնել մեկնաբանություն